«Հայկական ժամանակ». ՀՀ ՊՆ-ն ցանկանում է ձեռք բերել «Ավտոմատիկա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 20 տոկոսը

«Հայկական ժամանակ». ՀՀ ՊՆ-ն ցանկանում է ձեռք բերել «Ավտոմատիկա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 20 տոկոսը

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարությունը ցանկանում է ձեռք բերել «Ավտոմատիկա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 20 տոկոսը: Այսպիսի որոշման նախագծով ՀՀ ՊՆ-ն հանդես կգա կառավարության առաջիկա նիստում: «Հայկական ժամանակն» ուշագրավ է համարում այն, որ ռազմարդյունաբերական այս ձեռնարկության 80 տոկոսի սեփականատերը նունը ՊՆ-ն է: «Թե ինչու է ՊՆ-ն ցանկանում դառնալ այս ձեռնարկության 100 տոկոսսի սեփականատերը, ճիշտն ասած` այնքան էլ հասկանալի չէ, քանի որ գործնականում Հայաստանում որևէ ձեռնարկության բաժնետամսերի սեփկանատերը որևէ կերպ չի կարող միջամտել տվյալ ձեռնարկության գործունեությանը: Նշված 20 տոկոսի սեփականատերը ներկայումս Զավեն Թումանյան անուն-ազգանունով անձնավորությունն է, և նրա փայամասը ՊՆ-ն գնելու է 200 հազար դոլարով: Այդ գումարը կառավարությունը հատկացնելու է ՊՆ-ի արտաբյուջետային միջոցներից»,- գրում է թերթը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---