Արտակ Սիմոնյան. Որակյալ կադրերը քիչ են, իսկ աշխատավարձերը ցածր18 ապրիլի 2012 - 12:31 AMT PanARMENIAN.Net - 2012 թվականի մարտ ամսվա ընթացքում Զբաղվածության պետական ծառայություն է ներկայացվել 1692 թափուր աշխատատեղ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 29,2 տոկոսով: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Զբաղվածության պետական ծառայության պետի տեղակալ Արտակ Սիմոնյանը. «Թափուր աշխատատեղերից 851-ը բանվորական է, 841-ը ծառայողական: Ամսվա ընթացքում թափուր աշխատատեղերից 353-ը լրացվել է, իսկ 893-ը` ոչ»: Արտակ Սիմոնյանը դա բացատրում է նրանով, որ կա որակյալ կադրերի պակաս: Որպես 2-րդ պատճառ նա նշեց ցածր աշխատավարձը: Բանախոսը ներկայացրեց այժմ առավել պահանջված թափուր աշխատատեղերի ցանկը, ըստ որի առկա է բժիշկների, հաշվապահների, գանձապահների, բուժքույրերի մեծ պահանջարկ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |