Զեկույց. ՀՀ տնտեսության թույլ կողմը աշխատանքի ցածր արտադրողականությունն է18 ապրիլի 2012 - 14:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի տնտեսության թույլ կողմը աշխատանքի ցածր արտադրողականությունն է: Այդ մասին ապրիլի 18-ին լրագրողներին է հայտարարել «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը՝ ներկայացնելով «Հայաստանի 2011-2013թթ. Ազգային մրցունակության զեկույցը»: Որպես ամենաբարձր արտադրողականություն ունեցող ոլորտներ նա նշել է ֆինանսական միջնորդությունը, լեռնահանքային արդյունաբերությունը և շինարարությունը, որտեղ զբաղված է երկրի աշխտող բնակչության ընդամենը 9 տոկոսը: «Իսկ գյուղատնտեսության ոլորտը, որտեղ զբաղված է շուրջ 40 տոկոսը, ամենացածր արտադրողականությունն ունի, ինչպես նաև ծառայությունների ոլորտը»,-հավելել է նա: Ընդհանուր առմամբ, ըստ նրա, 2005-2010թթ. Հայաստանում արտադրողականության աճը կազմել է 17 տոկոս: «Հայաստանի 2011-2013թթ. Ազգային մրցունակության զեկույցը» պատրաստել է «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության CAPS/USAID ծրագրի ՎիվաՍել-ՄՏՍ-ի, »Սթար» առևտրային ցանցի, «Ի-ՎիլՔոնսալթինք» ընկերության, Գերմանիայի միջազգային համագործակցության (giz) ընկերության և Գերմանիայի տնտեսական համագործակցության ու զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ: Զեկույցը բաղկացած է երկու մասից՝ երկրի տնտեսության և նրա մրցունակության ընդհանուր գնահատական և մասնավոր ընկերությունների կառավարման փորձը, որը կազմում է այս զեկույցի հիմքը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Վարչապետի թեկնածուի տարբեր անուններ քննարկվում են՝ ձեր սիրած ու չսիրած Ըստ նրա, վարչապետի թեկնածուն կարող է լինել նաև այլ քաղաքական ուժերից Ալմաթիում կհանդիպեն Միրզոյանն ու Բայրամովը Ղազախստանը հանդես չի գալիս որպես միջնորդ, այլ միայն հարթակ է տրամադրում հանդիպման համար ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» |