ԹՈՒՐՔԻԱՅԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԵՆ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ, ԳՐՈՒՄ Է ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական սահմանի բացումը հիմնական հարցը կհանդիսանա Թուրքիայի, Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարների այս ամառ կայանալիք ՆԱՏՕ-ի ստամբուլյան գագաթնաժողովի ընթացքում եռակողմ հանդիպման ժամանակ, հաղորդում է «Զաման» թերթը: Աղբյուրի համաձայն, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին Անկարայի ներգրավմամբ կարող է իրագործվել խնդրի կարգավորման փուլային ծրագիրը: Հայաստանը կազատի ադրբեջանական հինգ օկուպացված շրջանները, կբացվի ադրբեջանա-հայկական սահմանը, իսկ Թուրքիան կլուծի Հայաստանի հետ իր սահմանային խնդիրները` օգտագործելով «սիրիական մոդելը»: Ինչպես պարզաբանել է Բաքվի «Էխո» թերթին ադրբեջանցի քաղաքականագետ Ռասիմ Մուսաբեկովը, «սիրիական մոդել» հասկացության տակ հավանաբար ենթադրվում է Թուրքիայի նկատմամբ տարածքային հավակնություններից Երեւանի հրաժարվելը: Իր հերթին Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Մեհտին Միրզան դժվարացել է ինչ-որ բան ասել տվյալ հաղորդագրության վերաբերյալ, քանի որ, իր խոսքերով, «ոչ մի կոնկրետ բան այդ հարցի վերաբերյալ մենք այժմ չունենք»:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---