ՀՀ ԱԳ փոխնախարարը վստահ է, որ Ցեղասպանության ճանաչման հարցում Թուրքիայի վրա ճնշում են գործադրում

ՀՀ ԱԳ փոխնախարարը վստահ է, որ Ցեղասպանության ճանաչման հարցում Թուրքիայի վրա ճնշում են գործադրում

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության ճանաչումը նախ և առաջ պետք է հենց Թուրքիային, ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր կատարած այցի ժամանակ լրագրողներին է ասել ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քորչարյանը: «Այն չդատապարտելով` Թուրքիան հեռանկար չունի»,-ասել է նա:

ՀՀ ԱԳ փոխնախարարի կարծիքով Հայոց ցեղասպանության ճանաչումն անխուսափելի է, քանի որ ժամանակն անցնում է և մարդկության դեմ բոլոր հանցագործությունները դատապարտվում են:

Միաժամանակ Շավարշ Քոչարյանը կարծում է, որ Թուրքիայի վրա` Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, ճնշում է գործադրվում: «Թուրքիայի իշխանություններն առայժմ պատրաստ չեն ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Նրանք չեն առաջնորդվում այն սկզբունքներով և արժեքներով, որոնք առաջ էին քաշվել եվրաինտեգրման ճանապարհին, այլ նրանցով, որոնք եղել են Օսմանյան կայսրության օրոք»,-ընդգծել է նա:

Շավարշ Քոչարյանը նաև կարծում է, որ Թուրքիան, նախ և առաջ պետք է հաստատի հայ-թուրքական արձանագրությունները և դրանք կյանքի կոչի:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---