«Հայկական ժամանակ». 3-ամյա Ալենին մահացու վրաերթի ենթարկողը Հովիկ Աբրահամյանի եղբոր թոռնուհին է26 ապրիլի 2012 - 09:31 AMT PanARMENIAN.Net - «Հայկական ժամանակը» գրում է, որ ապրիլի 22-ին Մխչյան գյուղում 3-ամյա Ալեն Սիմոնյանին մահացու վրաերթի ենթարկած վարորդը ՀՀ Աժ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբորորդու` ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Արսեն Աբրահամյանի դուստրն է: Այս մասին երեկ ասել է ինքը` Արսեն Աբրահամյանը: Նա հերքել է տեղեկությունը, թե օգնել է դստերը` Ալլային, խուսափել պատասխանատվությունից: «ՉԷ՞ որ ես եմ այս մարզում օրինապահությունը պահում: Ո՞նց կարա տենց բան լինի»,- ասել է նա` հավելելով, որ դուստրը ստորագրությամբ ազատ է արձակվել, և նախաքննություն է ընթանում: «Շատ դժվար է, իրեն... հիմա ինքը հոգեբանի հետ է շփվում: Սա դժբախտություն է: Ես այդ գյուղում եմ մեծացել: Իրանք անմիջապես մեի հարևանն են, ես իրանց ճանաչում եմ: Իմ մտավախությունն այն է, որ ժողովուրդը ճիշտ ընկալի, իսկ իմ էրեխու հետ կապված խնդիրը հաջորդ հարցն է»,- ասել է Աբրահամյանը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Կիրակոսյանը՝ Հաագայում․ ՄԱԿ ԱԽ-ն ու Եվրոպական դատարանը երբևէ չեն վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ն Նա ներկայացրել է առարկություններն Ադրբեջանի ներկայացրած պահանջների նկատմամբ Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական գործակցության մասով պայմանավորվածություններ կան ՊՆ էին այցելել չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ Լեմկինի ինստիտուտի տնօրեն․ Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Նրա հոդվածը հրապարակվել է Newsweek պարբերականում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի համատեքստում Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին |