« Ժողովուրդ». Գագիկ Ծառուկյանին վերջին շրջանում խորհուրդներ է տալիս ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը

« Ժողովուրդ». Գագիկ Ծառուկյանին վերջին շրջանում խորհուրդներ է տալիս ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը

PanARMENIAN.Net - «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ`«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին վերջին շրջանում քաղաքական շատ հարցերում խորհուրդներ է տալիս Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը: Հայտնի է, որ ՀՀ ԱԺ պետիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հարությունյանը ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի հավատարիմ պաշտոնյան է: Իսկ Աբրահամյանն էլ իր հերթին հավատարիմ է ԲՀԿ առաջնորդ-խնամուն: «Ժողովուրդ»-ը փորձել է Դավիթ Հարությունյանի և Գագիկ Ծառուկյանի կապի մասին տեղեկությունները ճշտել Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանից: Վերջինս ասել է, թե նման բան չկա. «Դա կատարայալ հիմարություն է»:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---