Ադիբեկյան. Ոչ մի կուսակցություն ԱԺ-ում համամասնականով 66 տեղ չի ստանա և մեծամասնություն չի կազմի

Ադիբեկյան. Ոչ մի կուսակցություն ԱԺ-ում համամասնականով 66 տեղ չի ստանա և մեծամասնություն չի կազմի

PanARMENIAN.Net - Ոչ մի կուսակցություն ԱԺ-ում համամասնականով 66 տեղ չի ստանա և մեծամասնություն չի կազմի: Այսօր լրագրողների հետ հադիպմանը, խոսելով երեք փուլով ընթացող ուսումնասիրությունների մասին, ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Սոցիոլոգի խոսքով՝ իրենց սոցհարցումներ են պատվիրել 8 ընտրատարածքներում և սոցհարցումները ենթադրում են ելակետային, միջանկյալ և ավարտական ուսումնասիրություններ, արդյունքում պարզելով ընտրատարածքում թեկնածուի վարկանիշը, ընտրողների սեռը, տարիքը և այլն: Նա նշեց, որ տատանվող ընտրազանգվածը, որը դեռ չի կողմնորոշվել, իր ձայները տալիս է նրան, ում խոստումներին հավատում է:

Ըստ նրա՝ խորհրդարանական ընտրություններում կամ կուսակցությունն է հույսը դնում մեծամասնականով առաջադրված թեկնածուների վրա, կամ թեկնածուն՝ կուսակցության վարկանիշի վրա:

Համամասնական ցուցակով, ըստ Ադիբեկյանի, առաջին տեղում է ՀՀԿ-ն, երկրորդում՝ ԲՀԿ-ն, իսկ երրորդ տեղի համար պայքարում են ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը և ՀԱԿ-ը:

Այնուամենայնիվ, ըստ նրա ԲՀԿ-ն մեծամասնական քիչ տեղեր կստանա, քանի որ «շատ տեղամասերում առաջադրված թեկնածուներ չունի, եղածներն էլ դեմք չեն»: Համամասնական ընտրույթուններում ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն կիսելու են ձայների 75 տոկոսը՝ համապատասխանաբար 40 և 35 տոկոսներով: Իսկ ՀԱԿ-ի արդյունքները բանախոսը վատ գնահատեց՝ ասելով որ 23-24 տոկոսի փոխարեն, այն ստանալու է ընդամենը 8-9 տոկոս, որովհետև դժգոհության ալիքի վրա գալ իշխանության Հայաստանում անհնար է, իսկ ՀԱԿ-ի ընտրազանգվածը հենց այդպիսին է:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---