ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԺԱՄԱՆԻ ԵՐԵՎԱՆ

PanARMENIAN.Net - Մայիսի 18-ին Երեւան կժամանի Վերակառուցման եվ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Ժան Լեմյերը: Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ նա կքննարկի համագործակցության հեռանկարներ: Ժ. Լեմյերը հանդիպումներ կունենա նաեւ արդյունաբերական ձեռնարկությունների ղեկավարների եւ միջազգային ֆինանսական կազմակերպությունների երեւանյան գրասենյակների ղեկավարների հետ: Նշենք, որ ՎԶԵԲ-ը, որի տերերն են 60 երկրներ եւ երկու միջկառավարական կազմակերպություններ, աջակցում է շուկայական տնտեսության կայացմանը Արեւելյան Եվրոպայի եւ ԱՊՀ երկրներում:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---