«Հայկական ժամանակ». Տարոն Մարգարյանն Ավանում ունի հինգ հատ շենք և շինություն

«Հայկական ժամանակ». Տարոն Մարգարյանն Ավանում ունի հինգ հատ շենք և շինություն

PanARMENIAN.Net - «Հայկական ժամանակը» գրում է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն Ավանում ունի հինգ հատ շենք և շինություն` ընդհանուր 6 հազար 251 ք/մ մակերեսով: Այս մասին տեղեկանում ենք նրա կողմից ԿԸՀ ներկայացված գույքի և եկամուտների մասին հայտարարագրից:

Երևանի քաղաքապետը հայտարարագրել է նաև բնակարան Թումանյան փողոցում` 190 ք/մ մակերեսով, Ջերմուկ քաղաքում` անշարժ գույք 258 ք/մ մակերեսով, հողամաս Դիլիջանում` 6 հազար 365 ք/մ մակերեսով: Ըստ նույն փաստաթղթի, նա ունի երեք ավտոմեքենա` «Մերսեդես Բենց G500», «Մերսեդես Տ450» և «Ռենջ-Ռովեր սուպեր չարջ» մակնիշների: Տարեկան աշխատավարձը կազմել 14 մլն 225 հազար դրամ: 2012-ի մարտի 1-ի դրությամբ, բանկային հաշվեհամարներում ունեցել է 115 մլն դրամ, 50 հազարական եվրո և դոլար: Նրան է պատկանում «Զեթ ընդ Զեթ» ՍՊԸ-ի բաժնետոմսերի 50 տոկոսը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---