«Ժողովուրդ». Սպիտակի բնակիչները Սերժ Սարգսյանի ուղղությամբ հող են շպրտել

«Ժողովուրդ». Սպիտակի բնակիչները  Սերժ Սարգսյանի ուղղությամբ հող են շպրտել

PanARMENIAN.Net - «Ժողովուրդը» գրում է, որ երեկ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի` Սպիտակ կատարած այցի ժամանակ մի արտառոց դեպք է գրանցվել: Քաղաքի բնակիչները, տեսնելով Սերժ Սարգսյանին, նրա ուղղությամբ հող են շպրտել` բղավելով, թե իրենք բնակարանների հետ կապված խնդիր ունեն, բայց այն չի լուծվում: Սարգսյանը, նկատելով քաղաքացիների վերաբերմունքը, այլայլված բարձրացել է բեմ ու սկսել կարդալ իր ելույթը`չնկատելու տալով, թե ինչ է կատարվում հրապարակում:

Այս վերաբերմունքն ավելի է վրդովեցրել քաղաքացիներին, որոնք սկսել են բարձր գոռալ: Սերժ Սարգսյանը ստիպված է եղել ելույթի ավարտից հետո մոտենալ ժողովրդին: Մարդիկ բողոքել են, որ այսքան տարիների ընթացքում իրենք բնակարան չեն ստանում: Սարգսյանն էլ նրանց է մեղադրել` ասելով. «Դիմում չեք գրում կառավարությանը, որպեսզի ձեր հարցերը լուծվեն, դուք ասում եք` հիվանդանոցում եմ եղել, ժամանակ չեմ ունեցել դիմում գրելու: Դե եթե մարդը ժամանակ չունի դիմում գրելու, որ գան, իր տունը կառուցեն, ապա պետությունն այստեղ քիչ անելիք ունի»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---