«Ժողովուրդ». Ծայրամասային փոքր գյուղերում ՀՀԿ-ն «չիպերով» գրիչներ է բաժանել

«Ժողովուրդ». Ծայրամասային փոքր գյուղերում ՀՀԿ-ն «չիպերով» գրիչներ է բաժանել

PanARMENIAN.Net - «Ժողովուրդը» գրում է, որ ՀՀ տարբեր մարզերից ահազանգ է ստացել՝ ՀՀԿ շտաբներից ընտրողներին գեղեցիկ գրիչներ են բաժանել` ասելով, որ քվեարկության օրը մարդիկ պետք է ընտրաթերթիկի վրա նշում անեն անպայման դրանցով: Այդ գրիչներն իրենց վրա իբր փոքր տեսախցիկներ կամ չիպեր ունեն, որոնց միջոցով էլ վերահսկելու են քվեարկությունը: Ըստ թերթի տեղեկությունների` նման քայլի դիմել են հատկապես ծայրամասային փոքր գյուղերում, մասնավորապես Սյունիքի, Լոռու և Տավուշի մարզերում: Գյուղացիներին զգուշացրել են, որ այդ քայլին են գնում, որպեսզի մարդիկ իրենցից գումար չվերցնեն ու հետո ուրիշին ընտրեն:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---