«Հայկական ժամանակ». Սերժ Սարգսյանը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից![]() 2 մայիսի 2012 - 09:28 AMT PanARMENIAN.Net - Երեկ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ այցելելով Մաշտոցի պուրակ, նրան հանձնարարել է ապամոնտաժել Մաշտոցի պուրակում տեղադրված կրպակները` այսպիսով պուրակի հարցը վերածելով սեփական PR գործիքի: «Հայկական ժամանակը» գրում է. «Թե որքանով է ակցիան նախապես պլանավորված եղել, դժվար է ասել, բայց հաշվի առնելով ապամոնտաժող խմբի անդամ Տիգրան Խզմալյանի կնոջ սկանդալային հայտնությունը ՀՀԿ համամասնական ցուցակում, որևէ բան բացառել չի կարելի: Նշենք նաև, որ կրպակների մասին հանձնարարական տալով` Սարգսյանը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից: «Երևանը համայնք է, Տարոն Մարգարյանն էլ համայնքի ղեկավար է: Նախագահը նման խնդիրներ լուծելու լիազորություններ չունի: Տեղական ինքնակառավարման և պետական կառավարման լիազորությունները իրարից սահմանազատված են, գործադիրի գլուխը, պետության գլուխը իրավունք չունի ինքնակառավարման մարմնի ղեկավարին հանձնարարություններ տալ»,- երեկ մեր թղթակցին ասել է Հայ ազգային կոնգրեսի իրավական աջակցության գրասենյակի ղեկավար Գագիկ Ջհանգիրյանը»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |