Հայ պատգամավորները շարունակում են բացակայել խորհրդարանի նիստերից

Հայ պատգամավորները շարունակում են բացակայել խորհրդարանի նիստերից

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովի մայիսի 2-ի նիստը չկայացավ քվորումի բացակայության պատճառով: Ինչպես հաղորդում է խորհրդարանի մամլո ծառայությունը, ժամը 12.00-ին համապատասխան թվով պատգամավորներ չգրանցվեցին:

«ԱԺ կանոնակարգ» օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն, պատգամավորների գրանցումը շարունակվեց 3 ժամ, որի ընթացքում ևս քվորում չապահովվեց:

ԱԺ նախագահ ՍամվելՆիկոյանը 15:00-ին ստիպված եղավ նիստը հայտարարել չկայացած:

Հարկ է նշել, որ ապրիլին Ազգային ժողովի նախորդ քառօրյա նիստը նույնպես չի կայացել քվորումի բացակայության պատճառով:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---