ԵԱՀԿ-ն և ԵՄ-ն ՀՀ ընտրություններին ընդառաջ 14.000 ՏԸՀ անդամ են վերապատրաստել

ԵԱՀԿ-ն և ԵՄ-ն ՀՀ ընտրություններին ընդառաջ 14.000 ՏԸՀ անդամ են վերապատրաստել

PanARMENIAN.Net - Մայիսի 3-ին կավարտվի Տեղամասային ընտրական հանձնաժողովի (ՏԸՀ) անդամների համար ԵԱՀԿ և ԵՄ աջակցությամբ իրականացվող ուսուցողական ծրագիրը` ընտրական վարչարարության ընթացակարգային և էթիկական ասպեկտների վերաբերյալ: ԵԱՀԿ երևանյան գրասենյակից PanARMENIAN-ին հայտնել են, որ ապրիլի 15-ին մեկնարկած դասընթացն անցկացվել է երկրի ողջ տարածքում` մոտ 14,000 ընտրական պաշտոնյաների համար: Այն կազմակերպել է ՀՀ ԿԸՀ-ի և Ընտրական համակարգեր միջազգային հաստատության (IFES) կողմից` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ և Եվրոպական Միության ֆինանսավորմամբ:

«Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների կատարելագործված հմտությունները արդյունավետ և թափանցիկ ընտրությունների երաշխավորման կարևորագույն նախապայմաններից է», - ասել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը:

Դասընթացներն ընդգրկել են քվեարկության ընթացակարգերը, նոր ընտրական օրենսգրքի դրույթներy` նախատեսված տեսողական խնդիրներ ունեցողների համար, ստվարաթղթե կաղապարների օգտագործման իմացությունն ու շրջիկ քվեարկության կազմակերպման թեմաները:

«Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների հմտությունները և ընտրական կառավաման սկզբունքների հանձնառությունը պետք է լինի ամենաբարձր որակի», - նշել է ԵՄ հայաստանյան պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան:

Տեղամասային ընտրական հանձնաժողովի ուսուցման համար նախապես քառասուներեք դասավանդող է վերապատրաստվել, ինչպես նաև մի շարք ուսումնական նյութեր են մշակվել:

 Ուշագրավ
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---