Փորձագետ. Հրապարակում պայթած փուչիկները կարող էին ջրածնով կամ մեթանով լիցքավորված լինել 5 մայիսի 2012 - 12:02 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 4-ին Երևանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցած պայթյունի պատճառը կարող է լինել այն, որ փուչիկները լիցքավորված էին ջրածնով կամ մեթանով, միայն այդ գազերը միաժամանակ կարող են և պայթել, և դեպի վեր բարձրանալ: Այդ մասին ՌԻԱ Նովոստի գործակալությանն է հայտնել «Գելիմաշի» գլխավոր տնօրենի տեղակալ Վլադիմիր Ֆեդոտովը՝ մեկնաբանելով այն հաղորդագրությունները, թե փուչիկները լիցքավորված էին հելիումով: «Ավելի շուտ, դա ջրածին է եղել: Հելիումը իներտ գազ է, այն չի մտնում քիմիական ռեակցիաների մեջ: Հելիումի քիմիական միացությունները կարելի է ստանալ միայն շատ սպեցիֆիկ պայմաններում, և դրանք անկայուն են: Շնչառական խառնուրդները, այդ թվում ստորջրյա ապարատների համար, արվում են հելիումի և թթվածնի հիման վրա հենց այն պատճառով, որ հելիումը իներտ գազ է»,-ասել է Ֆեդոտովը: Պատասխանելով այն հարցին, թե կարող էր արդյոք փուչիկներում լինել հելիումի և բնական գազի խառնուրդ, որից էլ ստանում են հելիումը՝ Ֆեդոտովն ասել է, որ դա բացառվում է: «Բնական գազից հելիումը ստանում են խտացման միջոցով, այնպիսի ջերմաստիճանի պայմաններում, երբ բոլոր մյուս միացությունները, մյուս գազերը մնում են պինդ վիճակում և միայն հելիումն է հեղուկ վիճակում: Ուստի ջրածինների մնացորդների կամ խառնուրդի առկայությունը հելիումի մեջ բացառվում է զուտ տեխնոլոգիական պատճառներով»,-ասել է փորձագետը: Ըստ նրա, քիչ հավանական է, որ փուչիկների համար հատուկ հելիումի և այլ գազերի խառնուրդ պատրաստվի՝ դրա համար հատուկ սարքավորումներ են հարկավոր: «Միակ վարկածը ջրածնից բացի մեթանն է, թեև նրա բարձրացման ուժն այնքան մեծ չէ: Մեթանը կարող էր պայթել: Գազի սալիկների համար օգտագործվող կենցաղային պրոպան-բութանը օդից ծանր է, այն ներքև է իջնում: Իսկ մեթանը՝ - CH4, օդից թեթև է: Տեսականորեն, փուչիկների մեջ կարող էր մեթան լինել»,-ասել է Ֆեդոտովը: «Ոչ մի այլ բռնկուն գազ չի կարող վեր բարձրանալ՝ դա կամ մեթան է, կամ ջրածին»,-ասել է Վլադիմիր Ֆեդոտովը: Մայիսի 5-ի առավոտյան ժամը 11.00-ի դրությամբ` հոսպիտալացված 154 քաղաքացիներից 78-ը դուրս են գրվել, 25 հոգի դեռևս վերակենդանացման բաժնում են: Ուշագրավ Մյուսների կյանքին վտանգ չի սպառնում Վիրահատված պացիենտի վիճակը բավարար է գնահատվում
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար Փրկարարները տարհանել են Արագած լեռան վրա մոլորված 13 իրանցու Ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները բարձրացել են Արագած լեռը և կապի դուրս չեն գալիս Փաշինյանը՝ Սունակին․ ՀՀ-ն ուզում է խորացնել գործակցությունը Մեծ Բրիտանիայի հետ Նա կարևորել է ՄԹ աջակցությունը Հայաստանում ընթացող լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներին Խուզարկվում է gg տաքսի ծառայության գրասենյակը ՔԿ–ի –ց ասել են, որ քրեական վարույթ կա նախաձեռնված |