«Արմավիա» հայկական ընկերությունը շարունակում է շահագործել Sukhoi SuprJet-100-ը` ըստ պլանի![]() ![]() PanARMENIAN.Net - Չնայած Ինդոնեզիայում Sukhoi SuprJet-100-ի վթարին, Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը շարունակում է շահագործել իր տնօրինության տակ գտնվող ինքնաթիռը` համաձայն նախատեսված ժամանակացույցի: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է ընկերության մամլո քարտուղար Նանա Ավետիսովան: Նոր օդանավը «Արմավիային» է փոխանցվել 2011թ. ապրիլի 19-ին: Իսկ ինչ վերաբերում է Sukhoi SuprJet-100 երկրորդ ինքնաթիռը ընկերության շահագործմանը հանձնելուն, ապա, նրա խոսքով, այդ ուղղությամբ բանակցությունները շարունակվում են արդեն երկու ամիս: Sukhoi SuprJet-100 ինքնաթիռը ռադարների էկրաններից անհետացավ 21 րոպե անց այն բանից հետո, երբ նախօրեին ցուցադրական թռիչքի մեկնեց Ջակարտայի օդանավակայանից: Ինքնաթիռի բեկորներն այսօր հայտնաբերել է փրկարար ուղղաթիռը Սալակ լեռան գրեթե ուղղահայաց լանջին` Ինդոնեզիայի մայրաքաղաքից մոտ 64կմ հարավ: Փրկարարների թիմը Ճավա ինդոնեզիական կղզու Սալակ լեռան մոտակայքում ինքնաթիռի աղետում զոհվածների տարհանումը կսկսի մայիսի 11-ի առավոտյան: Համաձայն վերջին տվյալների` օդանավում 45 մարդ էր գտնվում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |