IFC-ն կօգնի սննդամթերք արտադրող ընկերություններին ներդնել միջազգային չափանիշներ

IFC-ն կօգնի սննդամթերք արտադրող ընկերություններին ներդնել միջազգային չափանիշներ

PanARMENIAN.Net - Միջազգային ֆինանսական ընկերությունը (IFC)` Համաշխարհային բանկի գործընկերը, Ավստրիայի ֆինանսների նախարարության հետ համատեղ, նախաձեռնել է եռամյա խորհրդատվական ծրագիր, որի նպատակն է սննդամթերք արտադրող հայկական ընկերություններում արտադրական գործընթացների բարելավումը:

«Հայաստանն ունի մեծ գյուղատնտեսական պոտենցիալ, իսկ նրա գյուղարտադրանքը հայտնի է ողջ տարածաշրջանում»,-մայիսի 18-ին Երևանում` լրագրողների հետ կայացած հանդիպմանը հայտարարել է Կովկասի հարցերով IFC տարածաշրջանային ղեկավար Թոմաս Լյուբեքը: Ըստ նրա, IFC-ն ծրագրի շրջանակներում աշխատելու է այս ոլորտի առանձին ձեռնարկությունների հետ` նրանց արտադրությունում միջազգային ստանդարտներ և ժամանակակից տեխնոլոգիաներ ներդնելու համար:

Այս առնչությամբ Թոմաս Լյուբեքը ընդգծել է, որ սննդամթերքի անվտանգության և որակի բարձրացումից կշահի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկան: «Դա իր հերթին կհանգեցնի գյուղատնտեսության ոլորտում զբաղվածության մակարդակի բարձրացմանը»,-հավելել է նա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---