Գեղարքունիքի մարզում իրականցվում է դիաբետիկ ռետինոպաթիայի կանխարգելմանն ուղղված ծրագիր![]() 21 մայիսի 2012 - 13:00 AMT PanARMENIAN.Net - Մեղրիկյան աչքի կենտրոնը Գեղարքունիքի մարզում իրականցնում է դիաբետիկ ռետինոպաթիայի կանխարգելմանն ուղղված ծրագիր, որի նպատակն է նվազեցնել կուրությունը և տեսողական այլ խնդիրները շաքարային դիաբետով հիվանդների շրջանում: Դիաբետիկ ռետինոպաթիան շաքարային դիաբետի տարածված բարդություն է: Շաքարային դիաբետի ճիշտ և ժամանակին վերահսկման դեպքում նշանակալիորեն նվազում է դիաբետիկ ռետինոպաթիայի առաջացման վտանգը, PanARMENIAN.Net ին հաղորդել են Մեղրիկյան աչքի կենտրոնից: Ծրագիրն ընդգրկում է Գեղարքունիքի մարզի հինգ հիմնական քաղաքները՝ Սևան, Գավառ, Ճամբարակ, Մարտունի և Վարդենիս, և մարզի խոշոր գյուղերը: Շաքարային դիաբետով հիվանդները անցնում են ակնաբուժական զննում և խորհրդատվություն: Հիվանդներին նաև տրամադրվում է շաքարային դիաբետի ճիշտ վարման և դիաբետիկ ռետինոպաթիայի վերաբերյալ կրթական նյութեր, ինչը նպատակ ունի բարձրացնելու իրազեկման մակարդակը հիվանդության կանխարգելման վերաբերյալ շաքարային դիաբետով հիվանդների շրջանում: Մինչ օրս Մեղրիկյան կենտրոնի մասնագիտական խումբը այցելել է Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ և Ճամբարակ քաղաքներ և իրականցրել է ակնաբուժական զննում 268 հիվանդների շրջանում: Կարո Մեղրիկյանի անվան կանխարգելիչ ակնաբուժության կենտրոնը գործում է Հայաստանի ամերիկյան համալսարանի Առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնին կից 1999թ.-ից: Մինչ օրս կենտրոնը իրականացրել է բազմաթիվ ծրագրեր և գիտահետազոտական աշխատանքներ, կազմակերպել է կուրության կանխարգելմանն ուղղված տարբեր հասարակական և մասնագիտական կրթական սեմինարներ և կոնֆերանսներ Հայաստանում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |