«Ժողովուրդ». Շուշիի ազատագրման 20–ամյակը տոնելը հավասարազոր է սադրանքի՞

«Ժողովուրդ».  Շուշիի ազատագրման 20–ամյակը տոնելը հավասարազոր է սադրանքի՞

PanARMENIAN.Net - «Ժողովուրդը» գրում է, որ մայիսի 9-ին Վրաստանում ՀՀ դեսպանատունը Շուշիի ազատագրման 20–ամյակի կապակցությամբ տոնական միջոցառում է կազմակերպել Թբիլիսիի Ն. Դումբաձեի անվան պետական թատրոնում, ինչը բնականաբար, հարուցել է ադրբեջանցիների հիստերիան։ Նրանց կողմից վերահսկվող որոշ վրացական լրատվամիջոցներ քննադատել են միջոցառման կազմակերպիչներին` դրանց թվում նշելով նաև «Վիրահայերի միությունը»։

«Սակայն մայիսի 12–ին, արձագանքելով ադրբեջանական շրջանակների շահերը սպասարկող «Գրուզինֆորմ» կայքի քննադատությանը, «Վիրահայերի միությունը» հանդես է եկել խայտառակ հայտարարությամբ` ոչ միայն հերքելով իր մասնակցությունը Շուշիի ազատագրման 20–ամյակի միջոցառմանը, այլև դա որակելով որպես սադրանք և ապատեղեկատվություն։ Փաստորեն Վրաստանի հայերի անունից հանդես եկող այդ կազմակերպության համար Շուշիի ազատագրման 20–ամյակը տոնելը հավասարազոր է սադրանքի»,- գրում է թերթը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---