«Հրապարակ». Էդվարդ Նալբանդյանին խիստ զայրացրել է իր մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի պահվածքը![]() 24 մայիսի 2012 - 10:06 AMT PanARMENIAN.Net - «Հրապարակը» գրում է, որ արտաքին գործերի նախարար էդվարդ Նալբանդյանին խիստ զայրացրել է իր մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի պահվածքը: «Բանն այն է, որ Տիգրան Բալայանը մամուլով մեսիջներ է տպագրել տալիս իր կարիերայի առաջընթացի մասին: Ամիսներ առաջ նա շրջանառության մեջ դրեց, թե իրեն պատրաստվում են պատգամավոր դարձնել ՀՀԿ համամասնական ցուցակով, սակայն ցուցակները կազմելուց հետո հայտնի դարձավ, որ նման բան գոյություն չունի: Վերջին օրերին էլ Բալայանը շրջանառության մեջ է դրել իր` Բելգիայում Հայաստանի դեսպան դառնալու հեռանկարը: ԱԳՆ մեր աղբյուրների փոխանցմամբ, Էդիկ Նալբանդյանին հունից հանել են Բալայանի ձեռամբ շրջանառության մեջ դրված լուրերը: Նախարարը խիստ դիտողություն է արել մամլո խոսնակին` պահանջելով հստակեցնել իր ցանկությունները, և զգուշացրել է` եթե իրեն չի բավարարում մամլո խոսնակի պաշտոնը, դուրս գալ և զբաղվել նախընտրած գործով և ոչ թե ստահոդ լուրեր տարածելով»«- գրում է թերթը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |