Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել միջոցառում` նվիրված Ամերիկյան կարմիր խաչի հիմնադրին![]() 24 մայիսի 2012 - 15:15 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 23-ին Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի նախաձեռնությամբ և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ Հայոց ցեղասպանության թանգարանում տեղի ունեցավ Ամերիկյան Կարմիր Խաչի հիմնադիր Կլարա Բարտոնի հիշատակին նվիրված հանդիսավոր միջոցառում: Միջոցառման ժամանակ ելույթ ունեցան ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, Կլարա Բարտոնի տուն-թանգարանը ներկայացնող պատմաբան Քևին Փաթին: Տեղի ունեցավ նաև 1896թ. Կլարա Բարտոնի կազմած զեկույցի «Ամերիկյան Կարմիր խաչի նպաստամատույց առաքելությունը Փոքր Ասիայում» անգլերեն և հայերեն գրքերի շնորհանդեսը: Զեկույցի հայերեն թարգմանությունն ու հրատարակումը հնարավոր է դարձել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցության շնորհիվ: Հայոց ցեղասպանության թանգարանի գիտխորհրդի որոշմամբ «Երախտագիտություն» անվանակարգով թողարկվել է Կլարա Բարտոնին նվիրված ոսկե հուշամեդալ, ինչպես նաև հիշատակի անվանական բացիկ: ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը հուշամեդալներով պարգևատրեց ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին, ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանին, բարտոնագետ Քևին Փաթիին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությանը, ինչպես նաև ի նշան հայ-ամերիկյան բարեկամության՝ ԱՄՆ դեսպանության միջոցով ոսկե մեդալներ կհանձնվեն ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամային, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին: Բացվեց նաև ժամանակավոր ցուցադրություն` նվիրված Կլարա Բարտոնին: Այնուհետև տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի Հուշապատի մեջ Կլարա Բարտոնի գերեզմանից բերված հողի ամփոփման և հուշատախտակի տեղադրման հանդիսավոր արարողություն: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |