ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍՏԱՆՁՆԵԼ Է ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

PanARMENIAN.Net - Հուլիսի 1-ից Հայաստանը ստանձնել է նախագահությունը Հարավկովկասյան միջխորհրդարանական նախաձեռնությունում կես տարի ժամկետով: Այդ մասին լրագրողներին է հաղորդել Հայաստանի Ազգային Ժողովի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը` ամփոփելով հուլիսի 1-4 Սոֆիայում Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի պատգամավորների մասնակցությամբ կայացած միջխորհրդարանական նախաձեռնության նիստը: Նրա խոսքերով, առաջիկա ժամանակահատվածում քննարկումների հիմնական թեման կլինի ինտեգրումը Եվրոպային: Տ.Թորոսյանը հաղորդել է, որ հոկտեմբերին նախատեսվում է միջխորհրդարանական կոնֆերանսի անցկացում, որի ընթացքում Հարավային Կովկասի, ինչպես նաեւ Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայի երկրների ներկայացուցիչները կներկայացնեն եվրաինտեգրման իրենց փորձը: Կոնֆերանսի անցկացման վայրը դեռեւս որոշված չէ:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---