ՀԱՄԱՁԱՅՆՎԵԼՈՎ ԲԹՋ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ` ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՈՐՑՐԵՑ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԱՐԴԱՐԱՑԻ ԼՈՒԾՄԱՆ ՎԵՐՋԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ, ԳՏՆՈՒՄ Է ԲԱՔՎԻ ՓՈՐՁԱԳԵՏԸ

PanARMENIAN.Net - Արեւմտյան ոչ կառավարական կազմակերպությունների անհանգստությունը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) նավթամուղի շինարարության կապակցությամբ անհիմն չի: Այդ մասին Բաքվի «Էխո» թերթին հայտարարել է Ադրբեջանի Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար Մայիս Գյուլալիեւը: Նրա կարծիքով` «նախ հարկավոր էր լուծել ղարաբաղյան հակամարտությունն Ադրբեջանում եւ ազգային փոքրամասնությունների հիմնախնդիրը Թուրքիայում, այնուհետեւ ձեռնամուխ լինել ԲԹՋ շինարարությանը: Այդ խողովակաշարի կառուցումը կհանգեցնի երկար ժամանակով այդ հակամարտությունների սառեցմանը, իսկ դա ելք չէ իրադրությունից»: Փորձագետը գտնում է, որ համաձայնվելով այդ նավթամուղի շինարարությանը` Ադրբեջանի իշխանությունները կորցրեցին ղարաբաղյան խնդրի արդարացի լուծման վերջին հնարավորությունը: «Այդ նախագիծը կհանգեցնի տարածաշրջանային հակամարտությունների, քանի որ ԲԹՋ կառուցումից հետո մենք մեծ թվով ահաբեկչական գործողությունների կբախվենք նավթամուղի ողջ երկայնքով: Եվ դա Ադրբեջանի իշխանություններին կստիպի Լեռնային Ղարաբաղը հանձնելու փաստաթուղթ ստորագրել»,- եզրակացրել է նա:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---