Կիրո Մանոյանն Ադրբեջանի հետ պատերազմի վերսկսման մասին՝ նավթը խաղաղություն է սիրում

Կիրո Մանոյանն Ադրբեջանի հետ պատերազմի վերսկսման մասին՝ նավթը խաղաղություն է սիրում

PanARMENIAN.Net - Ղարաբաղում պատերազմի վերսկսման հավանականությունն երբեք չի կարելի բացառել, սակայն դա քիչ հավանական է՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը պատրաստ չէ դրան: Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարեց Դաշնակցության բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը: «Ես չեմ կարծում, որ Ադրբեջանը ցանկություւն ունի պատերազմ սկսելու: Առաջին հերթին, քանի որ վստահ չէ, որ կհաղթի: Երկրորդը, պատերազմի դեպքում Ադրբեջանի այսպես կոչված նավթային օրհնությունը կվերածվի անեծքի: Նավթը խաղաղություն է սիրում»,-ասել է նա:

Մանոյանը նշել է նաև, որ Ադրբեջանի «խելահեղ» սպառազինումը, նրա ղեկավարների հայտարարությունները, միջադեպերը շփման գծում կարող են պատճառ դառնալ պատերազմի պատահական վերսկսման համար՝ նույնիսկ անկախ Ադրբեջանի ցանկությունից, սակայն նրա գործողությունների հետևանքով:

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ ՄԽ միջնորդների դիրքորոշմանը, ապա ըստ Մանոյանի, նրանց նպտական է նվազագույնի հասցնել պատերազմի սպառնալիքը: Ըստ նրա, նրանք հասկանում են, որ Ադրբեջանի դիրքորոշումը միակ արգելքն է հակամարտության կարգավորման համար, սակայն նրանք հնարավորություն, կամ ցանկություն չունեն ճնշում գործադրելու Ադրբեջանի վրա, որպեսզի նա փոխի իր դիրքորոշումը:

Մանոյանը նաև հավելել է, որ իր հերթին Ադրբեջանը, քանի դեռ ՄԱԿ ԱԽ ոչ մշտական անդամ է, կաշխատի կարգավորումը տեղափոխել ՄԱԿ:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---