Կահիրեի ցուցարարները պահանջում են Մուբարաքի ցմահ ազատազրկումը փոխարինել մահապատժով

Կահիրեի ցուցարարները պահանջում են Մուբարաքի ցմահ ազատազրկումը փոխարինել մահապատժով

PanARMENIAN.Net - Հազարավոր եգիպտացիներ հավաքվել են Կահիրեի Թահրիր հրապարակում` պահանջելով երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դատավճռի խստացում, հաղորդում է ВВС-ի ռուսական ծառայությունը:

Ցուցարարները կարծում են, որ ցմահ ազատազրկումը, որին նախորդ շաբաթ դատապարտվել էր Մուբարաքը, պետք է փոխարինել մահապատժով:

Բացի այդ, ցուցարարները հիասթափված են, որ նախագահական ընտրությունների 2-րդ փուլ է անցել Մուբարաքի մերձավոր Ահմեդ Շաֆիկը, ով Մուբարաքի օրոք վարչապետի պաշտոնն էր զբաղեցնում:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---