Մովսեսի գյուղապետ. Մեր գյուղը հեռվից են գնդակոծել![]() 6 հունիսի 2012 - 12:03 AMT PanARMENIAN.Net - Նախօրեին տեղի ունեցած ադրբեջանական հարձակումն ուղղված է եղել Տավուշի մարզի Չինարի գյուղի դեմ, իսկ Մովսես գյուղը հեռվից միայն գնդակոծվել է: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց Տավուշի մարզի Մովսես գյուղի գյուղապետ Լյուդվիգ Ապերյանը: Նա նաև հավելեց, որ հարձակումը սկսվել է ժամը 16.15-ին և ավարտվել մոտավորապես 22.00-23.00-ին: «Մենք զոհեր չունենք, իսկ ադրբեջանական կողմից կան թե չէ` չգիտենք, այդ մասին տեղեկանում ենք հեռուստացույցով», -իր խոսքում նշեց Ապերյանը: PanARMENIAN- ի թղթակցի հարցին, թե ինչ վնասներ է կրել Մովսես գյուղը, գյուղապետը պատասխանեց, որ «տանիքները, ապակիներն են թեթև վնասվել»: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |