Հայաստան է ժամանում ԵԱՀԿ գործող նախագահ Էյմոն Գիլմորը

Հայաստան է ժամանում ԵԱՀԿ գործող նախագահ Էյմոն Գիլմորը

PanARMENIAN.Net - Այսօր` հունիսի 11-ին, Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի ԱԳ նախարար Էյմոն Գիլմորը: Հունիսի 12 և 13 իռլանդական ԱԳ նախարարը կլինի Թբիլիսիում, 13-14-ին` Բաքվում:

Երևան կատարելիք այցի ժամանակ Գիլմորը կհանդիպի ՀՀ ղեկավարության և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ` քննարկելու տարածաշրջանում ԵԱՀԿ հետագա աշխատանքները: Կքննարկվեն նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը, հակամարտության հետևանքները Վրաստանում և համագործակցությունը ԵԱՀԿ շրջանակներում:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---