ՎՏԲ-Հայաստան Բանկը նոր ծառայություններ կտրամադրի TelCell տերմինալների միջոցով11 հունիսի 2012 - 15:49 AMT PanARMENIAN.Net - ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է իր հասանելիության շրջանակները TelCell վճարային տերմինալների միջոցով` այսուհետ իր հաճախորդներին հնարավորություն ընձեռելով կատարել իրենց ոսկյա իրերի գրավադրմամբ վարկերի մարումները TelCell վճարային տերմինալների միջոցով: Ծառայությունը հասանելի է ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում տեղակայված TelCell ընկերության շուրջ 800 տերմինալներով: «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր Տնօրեն-Տնօրինության Նախագահի Ժ/պ Յու. Գուսև. «ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես հետամուտ է իր հաճախորդներին առաջարկել վերջիններիս շահերին միտված նորարական լուծումներ: TelCell ընկերության հետ գործարկված այս նոր նախագիծը մենք գնահատում ենք որպես հաջող համագործակցության վկայական: Ավելի վաղ «ՎՏԲ-Հայաստան Բանկը» TelCell ընկերության հետ համատեղ մեկնարկել էր քարտային/բանկային հաշիվների համալրման ծառայությունը, որը վայելում է մեծ պահանջարկ Բանկի հաճախորդների շրջանում: Այս դեպքում մենք ևս վստահ ենք, որ վարկերի մարման գործընթացը նույնպես կվայելի մեծ ժողովրդակայնություն, քանի որ այն հնարավորություն է ընձեռում կատարել վճարում օրվա ցանկացած ժամի` առանց մասնաճյուղ այցելելու անհրաժեշտության»: TelCell տերմինալների միջոցով ոսկյա իրերի գրավադրմամբ վարկերի մարման գործընթացը բավականին պարզ է և մատչելի: Վճարման գործընթացը պահանջում է հաշված րոպեներ և հասանելի է 24/7 ռեժիմում` երկրի բոլոր հասարակական վայրերում: Անվտանգության տեսանկյունից գործարքի ավարտին հաճախորդի բջջային հեռախոսահամարին ուղարկվում է գործարքը հաստատող SMS հաղորդագրություն, իսկ վարկի մարված գումարը հաճախորդի հաշվին հասանելի է դառնում առավելագույնը մեկ բանկային օրվա ընթացքում: ՎՏԲ-Հայաստան Բանկի հղումը գտնվում է TelCell տերմինալի «Ծառայությունների վճարում» բաժնի «Բանկեր, ԱՊՊԱ, ՈՒՎԿ-եր» ենթաբաժնում, հայտնում է բանկի մամլո ծառայությունը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |