Հունիսի վերջին ՍԾՏՀ նախագահությունը Սերբիայից Թուրքիային կանցնի12 հունիսի 2012 - 13:41 AMT PanARMENIAN.Net - Նախքան հունիսի 26-ին Ստամբուլում կայանալիք ՍԾՏՀ գագաթնաժողովը, կազմակերպության նախարարների խորհուրդը հավաքվել է Սերբիայում: Բելգրադի ժողովը դիտարկվում է որպես Ստամբուլի գագաթնաժողովի նախապատրաստություն: Կազմակերպությունը, որը միավորում է 12 երկրենր և բանկցությունների սեղանի շուրջ է համախմբում այնպիսի երկրների, ինչպիսիք են Ադրբեջանն ու Հայաստանը, իր 20-ամյակի կապակցությամբ ձգտում է ակտիվանալու, հաղորդում է TRT-ն: ՍԾՏՀ-ն հիմնադրվել է 1992թ հունիսի 25-ին Ստամբուլում` Թուրքիայի նախաձեռնությամբ: Կազմակերպությունը ձգտում է հասնել ավելի սերտ համագործակցության այնպիսի արտակարգ իրավիճակներում, ինչպիսիք են հրդեհները և բնական աղետները: ՍԾՏՀ-ն միավորում է մի տարածք, որտեղ բնակվում է 340 մլն մարդ: Բելգրադի ժողովի ավարտից հետո, կազմակերպության նախագահությունը Սերբիայից Թուրքիային կանցնի: ՍԾՏՀ-ում Թուրքիայի պաշտոնական նախագահությունը կսկսվի հուլիսի 1-ին և կտևի 6 ամիս: Ժողովի ընթացքում դեսպան Կորուն իր ելույթում ընդգծել է, որ բարձր մակարդակով Ստամբուլի գագաթնաժողովին երկրների մասնակցությունը վկայում է այս կառույցի կարևորությունը: Կորուն ուշադրություն է դարձրել նրան, որ ռազմավարական առումով կարևոր տեղադրություն ունեցող մերձսևծովյան շրջանը առևտրի և էներգետիկայի գծով լայն հնարավորություններ է առաջարկում: Նա նշել է նաև, որ պետք է առանց ժամանակ կորցնելու իրականացվել ՍԾՏՀ կոնկրետ նախագծերը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին Բագրատ սրբազան․ ՀՀ և ՌԴ հարաբերություններում ճգնաժամ կա, նոր և խորը երկխոսության կարիք կա Սրբազանը ասուլիս է տվել միջազգային ԶԼՄ-ներին Սիմոնյանը՝ Զախարովային․ Կարող ենք փոխանցել ԼՂ-ում վերջին ռազմական գործողության ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները Նա նաև ասել է, որ ստեր չի մեկնաբանում Զախարովան, ՀՀ-ից Բուչայում զոհվածների ցուցակ է ուզել՝ խոսելով հայկական պատվիրակության այցից Ուկրաինա «Հուսով ենք, որ այն մարդկանց ցուցակը, որոնք, իբր, զոհվել են Բուչայում, մեր հայ բարեկամները մեզ կփոխանցեն»,–ասել է նա |