Արցախյան հերոս. Հայաստանի Հանրապետությունն էլ, Արցախն էլ պատրաստ են պատերազմի

PanARMENIAN.Net - Ըստ արցախյան ազատամարտի հերոս, Մարտական խաչ 2-րդ աստիճանի ասպետ Պավել Մանուկյանի` Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմն անխուսափելի է. «Պետք է կամ ստիպեն մեզ զիջումների գնալ, ինչը չի լինի, կամ էլ պետք է բախում լինի»։ Այս մասին այսօր ասաց նա լրագրողների հետ հանդիպմանը:

«Ինչ վերաբերում է վերջին օրերի սահմանային միջադեպերին, դրանք ուղղակի ուշադրություն շեղելու համար արված քայլեր են»,- Մանուկյանը ուշադրությունը հրավիրում է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինտոնի Հայաստան այցի վրա: Ըստ նրա` այն, որ հենց այդ օրը դիվերսիա եղավ և սահմանին հայ զինծառայողներ սպանվեցին, մտածելու տեղիք է տալիս:

Արցախյան ազատամարտի հերոսը կարծում է, որ Հայաստանի պատասխանը Ադրբեջանի դիվերսիաներին համարժեք չէ։ Նա դա պայմանավորում է այլ խնդիրների առկայությամբ։

Ըստ Մանուկյանի` Հայաստանի Հանրապետությունը, ինչպես նաև Արցախը պատրաստ են պատերազմի. «Եթե Ադրբեջանը հարձակվի, ապա կսկսի Արցախի հարավային շրջանների` Ֆիզուլու ուղղությամբ»,- ասաց Պավել Մանուկյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---