Հայաստանը նշում է պետական դրոշի օրը![]() 15 հունիսի 2012 - 12:05 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ դրոշի օրն է: Հայաստանի Սահմանադրության համաձայն, դրոշի` եռագույնի երեք գույներից կարմիրը խորհրդանշում է Հայկական լեռնաշխարհը, հայ ժողովրդի պայքարը գոյության, քրիստոնեական հավատի, Հայաստանի ազատության ու անկախության համար: Կապույտը խորհրդանշում է հայ ժողովրդի ձգտումը ապրել խաղաղ երկնքի տակ, իսկ նարնջագույնը` հայ ժողովրդի ստեղծագործ տաղանդն ու աշխատասիրությունը: Հայաստանի եռագույնն ընդունվել է 1990 թվականի օգոստոսի 24-ին` ՀՀ Գերագույն խորհրդի կողմից: 2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել է «ՀՀ պետական դրոշի մասին» օրենքը: Օրվա առթիվ Երևանում կկայանա տոնական քայլերթ, որին կմասնակցեն ուսանողական 38 միությունների ու հասարակական կառույցների ներկայացուցիչներ, ՀՀ մարզերից և Արցախից 4500 պատանիներ: Ամբողջ քայլերթը կուղեկցվի Զինված ուժերի, Ոստիկանության զորքերի, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փողային նվագախմբերի, «Վազգեն Սարգսյան» ռազմական ինստիտուտի սաների, «Վահագն» դհոլահարների անսամբլի, Վանուշ Խանամիրյանի անվան Հայաստանի պարարվեստի գործիչների միավորման պարախմբերի, «Վաղորդյան կաթիլներ» երգչախմբի, «Երևանյան թմբուկներ» թմբկահարների խմբի, ՀՀ զինված ուժերի պատվո պահակային վաշտի, ՀԲԸՄ Երևանի սկաուտական խմբի ելույթներով, հանդես կգան Ճանապարհային ոստիկանության ուղեկցող սպայական վաշտի մոտոցիկլավարները: Միջոցառումը կեզրափակվի ՀՀ ԶՈՒ օդային ուժերի ինքնաթիռների ցուցադրական թռիչքով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |