ՀԿե-ում բեռնափոխադրումների ծավալը 2012 թվականի հունվար-մայիսին աճել է 8,4%-ով21 հունիսի 2012 - 16:38 AMT PanARMENIAN.Net - 2012 թվականի հունվար-մայիսին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ բեռնափոխադրումների ծավալը, համաձայն վերջին վիճակագրական տվյալների, կազմեց 1243,7 հազար տոննա, ինչը 8,4% գերազանցում է 2011 թվականի նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը: Արտահամնան հաղորդակցությունում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը կազմեց 179,3 հազար տոննա, ինչը 21,9% գերազանցում է 2011 թվականի հունվար-մայիս ամիսների ցուցանիշը: Ներմուծման հաղորդակցությունում 2012 թ. առաջին հինգ ամիսների ընթացքում փոխադրվել է 478,3 հազար տոննա բեռ, ինչը 1,4%-ով պակաս է 2011 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Իսկ բեռնափոխադրումների ծավալը տեղական հաղորդակցությունում կազմում է 586,1 հազար տոննա, ինչը 13,9%-ով գերազանցում է 2011 թ. հունվար-մայիսի ցուցանիշը: Հարկ է նշել, որ 7%-ով ավելացել է նաև բեռնատար գնացքի միջին քաշը: 2012 թվականի հունվարի-մայիսին այս ցուցանիշը կազմել է 1441 տոննա՝ 2011 թ. նույն ժամանակահատվածում գրանցված 1347 տոննայի դիմաց: Նշենք նաև, որ անցյալ տարվա մայիսի համեմատությամբ 2012 թվականի մայիսին բեռնափոխադրումների ծավալն աճել է 29,9%-ով: Արտահանման հաղորդակցությունում փոխադրված բեռների ծավալներն աճել են 22,7%, ներմուծման հաղորդակցությունում՝ 44,6%-ով, իսկ տեղական հաղորդությունում՝ 21,7%-ով: ««Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում շարունակվում է գործունեության հիմնական ցուցանիշների՝ այդ թվում նաև բեռնափոխադրումների ծավալների աճը: Նման արդյունքները վկայում են ընկերության ճկուն սակագնային քաղաքականության արդյունավետության մասին, ինչը բերում է բեռների արժեքում տրանսպորտային ծախսերի կրճատմանը»,- նշվում է ընկերության մամլո ծառայության հաղորդագրության մեջ:
Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |