Մեկնարկել է «Սփյուռք» ամառային դպրոցը![]() 10 հուլիսի 2012 - 16:00 AMT PanARMENIAN.Net - ԵՊՀ-ում այսօր տեղի է ունեցել «Սփյուռք» ամառային դպրոցի լրագրողների վերապատրաստման և երիտասարդ առաջնորդների պատրաստման դասընթացների մեկնարկման արարողությունը: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդում են սփյուռքի նախարարության լրատվական ծառայությունից` միջոցառմանը ներկա էին ԵՊՀ դասախոսներ և ուսանողներ, «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցներ: ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչության պետ Ա.Մխիթարյանը, ողջունելով ներկաներին և ներկայացնելով «Սփյուռք» ամառային դպրոցի ծրագիրը, նշել է. «21-րդ դարում աշխարհասփյուռ հայությունը կանգնած է նոր մարտահրավերների առաջ, համայնքները վերակազմավորման նոր գործընթաց են սկսել և դա կարող է անել այն հայը, ով տիրապետում է ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներին, կարող է համախմբել և առաջնորդել համայնքը: Այս պատճառով է, որ արդեն երկրորդ տարին ՀՀ սփյուռքի նախարարությունը կազմակերպել է այս դասընթացները»: Ներկաների առջև ելույթ են ունեցել ԵՊՀ-ի երգչախումբը և մշակութային կենտրոնի պարային համույթը: Միջոցառման ավարտին «Սփյուռք» ամառային դպրոցի լրագրողների վերապատրաստման դասընթացի մասնակիցները ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտներին հանձնել են վերջիներիս ավարտական դիպլոմները: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |