ԱՄՆ դեսպանատունն ու ՀՀ կառավարությունը կպայքարեն կոռուպցիայի դեմ հսկիչ սահմանային անցակետերում

ԱՄՆ դեսպանատունն ու ՀՀ կառավարությունը կպայքարեն կոռուպցիայի դեմ հսկիչ սահմանային անցակետերում

PanARMENIAN.Net - ԱՄՆ դեսպանատունն ու Հայաստանի կառավարությունը հուլիսի 12-ին հայտարարեցին կոռուպցիայի ոլորտում իրազեկման բարձրացմանն ուղղված նոր ծրագրի գործարկման մասին: ԱՄՆ և Հայաստանի կառավարությունների գործողությունների ծրագրի շրջանակում իրագործվող ծրագրի արժեքը 77 հազար դոլար է:

Ինչպես նշեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը, այդ նախաձեռնությունը երկու նպատակ ունի՝ առաջինը, Հայաստան ժամանող ուղևորները կկարողանան իրենց իրավունքներին ծանոթանալ անմիջապես սահմանը հատելուն պես «Զվարթնոց» օդանավակայանում տեղադրված ցուցատախտակների ու բուկլետների միջոցով: Բացի այդ, ըստ նրա, այն նախատեսված է պաշտոնական անձանց, մաքսային ծառայության աշխատակիցների համար, որոնք իրենց աշխատանքում պետք է հավատարիմ մնան օրենսդրության պահանջներին: Նա հավելել է, որ հաջորդ քայլը կլինի սոցիալական գովազդի հեռարձակումը հեռուստաալիքներով:

Իր հերթին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգայնը հավելեց, որ կառավարության ուշադրության կենտրոնում է սահմանային անցակետերի արդիականացման հարցը, և այն երևույթները, որոնք կապված են օրենքի խախտումների հետ: Նա հավելեց նաև, որ իրազեկման նմանատիպ միջոցառումներ կանցկացվեն երկրի բոլոր սահմանակետերում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---