Իրանն ու Հայաստանը ստորագրել են «Բարեկամության և խաղաղության այգու» ստեղծման մասին պայմանագիր

Իրանն ու Հայաստանը ստորագրել են «Բարեկամության և խաղաղության այգու» ստեղծման մասին պայմանագիր

PanARMENIAN.Net - Այսօր` հուլիսի 17-ին ՀՀ բնապահպանության նախարարության «Բնության պետական թանգարանում» ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը և Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ, բնապահպանական կազմակերպության նախագահ Մոհամմադ Ջավադ Մոհամմադիզադեհը ստորագրեցին Հայ-իրանական փորձագիտական խմբի կողմից կազմված արձանագրություն: Արձանագրության առանցքային կետերն են անդրսահմանային տարածքում «Բարեկամության և խաղաղության այգու» ստեղծման հարցերը, Արաքս գետի ջրի համատեղ մոնիտորինգի իրականացման հարցերը, և գիտատեխնիկական, տեղեկատվական ուսումնական բնագավառներում փոխադարձ աջակցության ցուցաբերումը:

Մոհամմադիզադեհի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Հայաստանում է հուլիսի 16-18-ը: Նա հույս հայտնեց, որ ստեղծվելիք Խաղաղության այգին կգրանցվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից:

Այն ընդգրկելու է 30.000 հա տարածք, որտեղ կան աշխարհի բուսատեսակների շուրջ 10 տոկոսը` 2500 տեսակ, 230 կենդանատեսակ: Մինչ այդ արդեն վերցվել է հողի 440 նմուշ և ուսումնասիրվել 10.000 տվյալ:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---