«ՀԿԵ» իր մեկ օրվա աշխատավարձը կփոխանցի Կրիմսկում ջրհեղեղից տուժածներին օգնության հիմնադրամին

«ՀԿԵ» իր մեկ օրվա աշխատավարձը կփոխանցի Կրիմսկում ջրհեղեղից տուժածներին օգնության հիմնադրամին

PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության անձնակազմն որոշում է ընդունել իր մեկ օրվա աշխատավարձը փոխանցել Կրիմսկում ջրհեղեղից տուժածներին օգնություն ցուցաբերելու համար ստեղծված հիմնադրամ: Ներկա պահին Կառավարման և հաղորդակցությունների ծառայությունում շարունակվում է տուժածներին նյութական օգնություն ցուցաբերելու ցանկություն ունեցող աշխատողների հայտերի ընդունումը: Ամսվա ավարտին կուտակված գումարը փոխանցվելու է Կրիմսկում տուժածներին օգնության հիմնադրամ:Այս մասին հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:

Առաջինը նման որոշում ընդունեց Երևանի վագոնալոկոմոտիվային դեպոյի անձնակազմը, և ներկա պահին այս նախաձեռնությանը սատարում են Հայաստանի գրեթե բոլոր երկաթուղայինները:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---