ԷՍՏՈՆԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-16 ԿԱՅՑԵԼԻ ԵՐԵՎԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավերով նոյեմբերի 13-16-ը պաշտոնական այցով Երեւան կժամանի Էստոնիայի նախագահ Առնոլդ Ռյույտելը` տիկնոջ հետ: Ինչպես հաղորդել են Հայաստանի նախագահի մամլո ծառայությունում, այցի հիմնական նպատակն է խթանել միջպետական կապերի զարգացումը, խորացնել համագործակցությունը երկու երկրների միջեւ, ուրվագծել տնտեսական փոխգործակցության հեռանկարները: Նոյեմբերի 15-ին Հայաստանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա բարձրաստիճան հյուրի դիմավորման պաշտոնական արարողությունը: Դրան կհաջորդի Ռոբերտ Քոչարյանի եւ Առնոլդ Ռյույտելի առանձնազրույցը, որից հետո բանակցությունները կշարունակվեն ընդլայնված կազմով: Պաշտոնական այցի շրջանակներում Էստոնիայի նախագահը կհանդիպի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: Առնոլդ Ռյույտելի գլխավորած պատվիրակությունը կայցելի Մեծ Եղեռնի հուշահամալիր: Բացի այդ Էստոնիայի նախագահը հանդիպում կունենա նաեւ Երեւանի պետհամալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողության հետ: Նշենք, որ Առնոլդ Ռյույտելի այցի ընթացքում Երեւանում տեղի կունենա հայ-էստոնական գործարար համաժողով երկու պետությունների ղեկավարների մասնակցությամբ: Հիշեցնենք, որ 2002 թվկանին Ռոբետ Քոչարյանը այցելել էր Էստոնիա:
 Ուշագրավ
Նա նշել է, որ ՌԴ-ն ՀՀ-ին դիտարկում է որպես դաշնակից և հարձակման ժամանակ կգործարկվեն ՀԱՊԿ-ով նախատեսված մեխանիզմները
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանիհեռախոսազանգերի արգելքի մասին հարցը հատուկ քննչական ծառայությունում չեն մեկնաբանում:
Մնացականյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևն ընդունելու համար