Դըկոտինյի․ Ֆրանսիան ՀՀ-ին այնպիսի զինտեխնիկա է տրամադրում, որը բոլորը կցանկանային ստանալ![]() 9 ապրիլի 2024 - 13:20 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին հայտարարել է, որ Փարիզը Երևանին այնպիսի զինտեխնիկա է տրամադրում, որը բոլորը կցանկանային ստանալ։ Նա այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։ «Ֆրանսիան այնպիսի ռազմական տեխնիկա ունի, որը բոլորը կցանկանային ստանալ, և Ֆրանսիան այն տրամադրում է Հայաստանին»,–ասվում է գրառման մեջ։ Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը Thales ընկերության ֆրանսիական ռադարների, այդ թվում՝ Ground Master 200 ռադարների մասին, որի երեք օրինակ վաճառվել է Հայաստանին։ Politico-ի հոդվածում ֆրանսիացի պաշտոնյան, որը չի ցանկացել իր անունը հրապարակել, ասում է, որ այդ ռադարներն «առաջին շինարարական բլոկն է օդային տարածքի ինքնիշխանության ապահովման գործում»։ Նշվում է, որ GM համակարգերը, որոնք մոբիլ են սովորաբար տեղադրվում են բեռնատարների վրա, հագեցած են հեռահար թվային ռադարով, որը կարող է թիրախներ նույնականացնել ինչպես շատ ցածր, այնպես էլ շատ բարձր դիրքերում։ Այն կարող է թիրախավորել ամեն ինչ՝ ցածր բարձրության վրա թռչող տակտիկական ինքնաթիռներից մինչև ԱԹՍ–ներ կամ թևավոր հրթիռներ։ 2023–ի հոկտեմբերին France info–ն, անդրադառնալով ՀՀ և Ֆրանսիայի ՊՆ ղեկավարների հանդիպմանն ու ավարտին կնքված պայմանագրին, գրել էր, որ Հայաստանը Ֆրանսիայից GM200 (Ground Master 200) ռադիոլոկացիոն 3 կայան կգնի: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |