Կաթողիկոսը ցավակցական ուղերձ է հղել դերասանուհի Գալյա Նովենցի մահվան կապակցությամբ

Կաթողիկոսը ցավակցական ուղերձ է հղել դերասանուհի Գալյա Նովենցի մահվան կապակցությամբ

PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը ցավակցական ուղերձ է հղել դերասանուհի Գալյա Նովենցի մահվան առիթով: Ուղերձում նշվում է.

«Խորը ցավով տեղեկացանք Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու զավակ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստուհի, մեծանուն դերասանուհի Գալյա Նովենցի անժամանակ մահվան մասին:

Հանուն Գերագույն Հոգևոր Խորհրդի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության` բերում ենք Մեր խորին ցավակցությունը հանգուցյալի հարազատներին, մերձավորներին, գործընկերներին և բոլոր վշտացյալներին:

Լուսահոգի Գալյա Նովենցը հայ թատերարվեստի և կինոարվեստի մեծագույն երախտավորներից էր, ում տաղանդը միշտ փայլել է վառ և տպավորիչ կատարումներով: Նրա դերասանական բարձր վարպետությամբ հիացել են հայեր և օտարներ, Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում: Շնորհաշատ դերասանուհին վաստակել է ջերմ սերն ու հարգանքը արվեստասեր հասարակության: Բարեհիշատակ Գալյա Նովենցի ստեղծած ինքնատիպ կերպարները մարմնավորում են հատկապես հայ կնոջը` իր տառապանքներով և հոգու պոռթկումներով, ներաշխարհի հույզերով և բարու ու երջանկության ազնիվ ձգտումով»:

Partner news
 Ուշագրավ
Երևանի Խանջյան, Ալեք Մանուկյան, Տիգրան Մեծ փողոցներում այսօր դարձյալ խցանումներ են, որ արդեն մի քանի ժամ են տևում
2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել են «ՀՀ դրոշի մասին» և «ՀՀ զինանշանի մասին» օրենքները
«Ծայրամասերից մարդիկ հասնում են կենտրոնո ու մնում շվարած, այդպես չի լինում»,-ասաց քանդակագործ
Partner news