ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԵՂԱՎՈՐ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱԿ-Ի ԲԱՆԱՁԵՎԵՐԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ, ՏՆՈՒՄ Է Վ.ԿԱԶԻՄԻՐՈՎԸ15 նոյեմբերի 2004 - 21:15 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ կա 4 բանաձեւ (822,853,874 եւ 884): Դրանք բոլորը ընդունվել են Ղարաբաղում ընթացող պատերազմի կիզակետում, 1993 թ. ապրիլի 30-ից մինչեւ նոյեմբերի 12-ը: Ըստ էության Ադրբեջանը բանաձեւերի բոլոր պահանջները հանգեցնում է գրավյալ տարածքների ազատմանը: ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերի իրական մեկնաբանությունը անհնարին է առանց հաշվի առնելու, որ հիմնական պահանջը եղել է կրակի, բոլոր ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը: Այն կարմիր թելի պես անցնում է բոլոր 4 բանաձեւերով:Հարկավոր է ճշտել, թե որ կողմն է խախտել բալոր բանաձեւերի այդ հիմնարար պահանջը եւ որ կողմն է պատասխանատու այն բանի համար, որ այդ կարեւորագույն խնդրի իր խախտումները սկիզբ են դրել գրեթե բոլոր մյուս պահանջների կատարման տապալմանը, գտնում է Վ.Կազիմիրովը: «Առաջնության դափնին» այնուամենայնիվ անկասկած պատկանում է ադրբեջանական կողմին, նշվում է հոդվածում: Նույնիսկ կորցնելով իր տարածքների վերահսկողությունը` Ադրբեջանի ղեկավարությունը համառում էր ռազմաճակատում բեկման հասնելու եւ հակամարտությունը ուժով լուծելու իր փորձերում, կարծես թե չգիտակցելով սեփական պատասխանատվությունը գրավման առաջացման եւ ընդլայնման համար: Բաքվում պնդում են, որ իբր բոլոր բանաձեւերը պահանջում են անհապաղ դուրսբերում, շարունակում է Վ.Կազիմիրովը, սակայն դա այդպես չէ:-Ո՞վ կարող էր կարծել թե ուժերը դուրս կբերվեն առանց մարտերի դադարեցման: Իսկ ո՞վ չէր ցանկանում դրանք դադարեցնել: Հազիվ թե իրական են գրեթե վերջնագրային պահանջները սկսել գրավյալ տարածքների ազատագրումից` առանց մյուս խնդիրների եւ պարտավորությունների քննարկման: Ադրբեջանը համառորեն չէր կատարում ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերը ամենահիմնականում` կրակը, ռազմական գործողությունները եւ թշնամական գործողությունները դադրեցնելու, ինչը բացասաբար է անդրադարձել եւ մյուս պահանջների կատարման վրա: Ադրբեջանը չի կատարում դրանք եւ այժմ. 1)ոչ տարածաշրջանում տնտեսական, տրանսպորտային եւ էներգետիկ կապերի վերականգնման մասով, 2) ոչ Լեռնային Ղարաբաղի հետ ուղղակի կապերի օգտագործման, 3)ոչ էլ Մինսկի կոնֆերանսի գումարման մասով: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |