Օգոստոսին Լաս Վեգասում կսկսվի հայկական եկեղեցու շինարարությունը

Օգոստոսին Լաս Վեգասում կսկսվի հայկական եկեղեցու շինարարությունը

PanARMENIAN.Net - Օգոստոս ամսին Լաս Վեգասում կսկսվեն Սուրբ Կարապետ եկեղեցու շինարարական աշխատանքները, հայտնում է «Ասպարեզը»:

Օրերս շինարարության վայր է այցելել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ԱՄՆ Արևմտյան ափի արքեպիսկոպոս Մուշեղ Մարտիրոսյանը: Նա տեղի հոգևոր հովիվ Ավետիս Թորոսյանի հետ համաձայնեցրել է եկեղեցու կառուցման մանրամասները: Ապագա եկեղեցուն կից արդեն գործում է մշակույթի տուն, որտեղ ժամանակավորապես կազմակերպվում են եկեղեցական արարողություններ: Եկեղեցին, ըստ ծրագրերի, կսկսի գործել 2013 թ-ի մայիսից:

Դեռ 2011 թ-ի հոկտեմբերին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը կատարել է հիմնարկեքի արարողությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---