Հայաստանում մշակվում է հեղինակային իրավունքները պաշտպանող «Թվինինգ» ծրագիրը

Հայաստանում մշակվում է հեղինակային իրավունքները պաշտպանող «Թվինինգ» ծրագիրը

PanARMENIAN.Net - Հայաստանում միջազգային կառույցների հետ համատեղ մշակվում է հեղինակային իրավունքները պաշտպանող «Թվինինգ» ծրագիրը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայ հեղինակ» հեղինակային իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության տնօրեն Սուսաննա Ներսիսյանը: Նրա խոսքով, այդ ծրագրով նախատեսվում են բազմապիսի միջոցառումներ, որոնց նպատակն է խախտված իրավունքների վերականգնումը: Ներսիսյանի կարծիքով անհրաժեշտ է նաև ակտիվացնել հայ հեղինակներին, ովքեր նույնպես պետք է պայքարեն իրենց իրավունքների համար:

Իրավաբան Ստեփան Խզրթյանը ներկայացրեց մի մոդել, որը կօգնի կայքերից անվճար կերպով օրինական երաժշտություն ներբեռնել: Նա առաջարկում է, որպեսզի երգը ներբեռնելուց առաջ տեղադրվի փոքրիկ գովազդ, որը դիտելուց հետո նոր հնարավոր կլինի ներբեռնել երաժշտությունը: Փոխարենը գովազդի տեղադրումից հեղինակը կստանա գումար: Ըստ իրավաբանի, արդյունքում հայերը կներբեռնեն որակյալ, անվճար ստեղծագործություն, և օրենքի սահմաններում:

Հայտնի ռեփեր Հ.Տ. Հայկոն շատ դրական է համարում այդ գաղափարը, նշելով, որ Հայաստանում չկա օրինական ներբեռնելու կուլտուրա, քանի որ դրա համար անհրաժեշտ է գումար մուծել:

Տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ Արման Աթոյանը նշեց, որ հեղինակային իրավունքների խախտումը միայն Հայաստանում չէ կատարվում և ամբողջ աշխարհում կիրառվում են նորարարական տեխնոլոգիաներ դա կանխելու համար:

Partner news
 Ուշագրավ
Նորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազնը կայցելի Հայաստան որպես «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հյուր
Օրվա 2րդ կեսին կդիտվի ամպամածության ավելացում, սակայն առայժմ էական տեղումներ չեն սպասվում
Բողոքին պատասխանել են, թե վերահաշվարկ է կատարվել, թոշակի չափը փոփոխվել է
Partner news