Սիրիայի և Լիբանանի հայերն այսուհետ կարող են անձնագրեր ստանալ Հայաստանի դեսպանատներում

Սիրիայի և Լիբանանի հայերն այսուհետ կարող են անձնագրեր ստանալ Հայաստանի դեսպանատներում

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը հուլիսի 26-ին փոփոխություններ է կատարել նախկին որոշման մեջ, որի համաձայն սիրիահայերը այսուհետ կկարողանան ՀՀ քաղաքացու անձնագրեր ստանալ դիվանագիտական ներկայացուցչություններում:

Ինչպես նշել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ըստ գործող օրենսդրության, օտարերկրյա քաղաքացիները պետք է առաջին անգամ անձնագիրը ստանային Հայաստանի ոստիկանության անձնագրերի ու վիզաների բաժնում: Ըստ փոփոխության, դա թույլ կտա, առանձին դեպքերում, անձնագրերը հանձնել այլ երկրներում գտնվող ՀՀ հյուպատոսություններում ու դեսպանատներում: «Այդ դեպքում Սիրիայի և Լիբանանի քաղաքացիներն այսուհետ կարող են անձնագրեր ստանալ Հայաստանի դեսպանատներում»,-նշել է նա:

Հրանուշ Հակոբյանը նշել է, որ այդ երկրների հազարավոր քաղաքացիներ արդեն դիմում են անձնագրեր ստանալու համար և դա կհեշտացնի այդ գործընթացը:

Partner news
 Ուշագրավ
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր
Արտենիի գյուղապետ Գեղամ Խլղաթյանի խոսքով այս կարկուտը նախորդից շատ ավելի թույլ էր, բայց վնասներ պատճառել է
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը
Partner news