Սիրիահայերի համար Հայաստանում առաջնայինը քաղաքացիության և վիզայի խնդիրներն են26 հուլիսի 2012 - 13:39 AMT PanARMENIAN.Net - Սիրիայից վերջերս վերադարձած սիրիահայ գործարար Վազգեն Մեսրոպյանը հավաստիացնում է, որ հայերը Սիրիայի քաղաքական իրադարձություններում չեզոք դիրքերում են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մեսրոպյանը` նշելով, որ իրենց համար Սիրիայի պայքարը կրոնական չէ. «Սիրիայի մեծ համայնքի մասին մտածելով՝ մենք փորձում ենք չեզոք լինել և չխառնվել քաղաքական հարցերին, հայերը Սիրիայում ամենաշատն են շահագրգռված, որ խաղաղություն լինի»: Մեսրոպյանի ունեցած վերջին` այսօր առավոտյան Հալեպում գտնվող իր բարեկամներից ստացած տվյալներով, Հալեպում իրավիճակը գնալով թեժանում է: Մեսրոպյանը, անդրադառնալով սիրիահայերի խնդիրներին Հայաստանում, նշեց, որ առաջին խնդիրն իրենց համար քաղաքացիություն ստանալու և վիզայի խնդիրներն են. «Քաղաքացիություն ստանալն այստեղ շատ երկար է ձգվում 4-ից մինչև 6 ամիս, վիզայի հետ կապված նույնպես շատ խնդիրներ են առաջանում, եթե Սիրիայում վիզա չես ստացել, շատ լավ կլիներ, որ այնտեղից եկող հայերի համար արագացված կարգով մուտքի արտոնագրեր տրամադրվեին հենց օդանավակայանում»: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |