Սևանա լճում հայտնաբերվել է 18 մետր երկարությամբ փայտե նավ

Սևանա լճում հայտնաբերվել է 18 մետր երկարությամբ փայտե նավ

PanARMENIAN.Net - Սևանա լճի ավազանում, 16 մետր խորության վրա վերջերս հայտնաբերվել է 18 մետր երկարությամբ և 2 մետր լայնությամբ փայտե նավ: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց Ստորջրյա հետազոտությունների և սուզումների հայկական կենտրոնի ներկայացուցիչ Ստեփան Կոջայանը: Նավը հայտնաբերել է սուզորդ Վահե Մելքոնյանը և իր պատվին այն կոչվել է «Vahé 1»: Կոջայանը նշեց, որ նավի մի կեսը բավական քայքայված է, մյուս կեսը՝ համարյա ամբողջական: Կենտրոնի ներկայացուցիչն ասաց, որ դժվարանում է կոնկրետ թվագրություն ասել, նշելով, որ այժմ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ համապատասխան պայմանագիր է կնքվել, որի համաձայն ինստիտուտն իր վրա է վերցրել նավի թվագրումը: Նավի փոքրիկ կտորն ու ձկնորսական ցանցն այժմ ուսումնասիրման փուլում են:

Կոջայանը չմանրամասնեց նավի գնտվելու վայրը, բայց նշեց, որ այն գտնվում է թերակղզուց արևմուտք: Հետագայում կսկսվեն նաև նավի պեղումները, որն իրականացնելու է կենտրոնը՝ իր հիմնադիր-նախագահ Կլոդ Թուլումջյանի ղեկավարությամբ:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---