Վաղը Հաղթանակ զբոսայգում կկազմակերպվի ռոբոտների քաղաքային ցուցադրություն26 հուլիսի 2012 - 18:10 AMT PanARMENIAN.Net - Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) վաղը` հուլիսի 27-ին, ԱրմՌոբոտիքսի շրջանակում կկազմակերպի ռոբոտների քաղաքային ցուցադրություն: Ինչպես հաղորդում է ԻՏՁՄ լրատվական ծառայությունը, ցուցադրությունը տեղի կունենա Հաղթանակ զբոսայգում ժամը 19:00-ին: Կներկայացվեն ԱրմՌոբոտիքսի մրցույթներին մասնակցած ռոբոտներ («Ական փնտրող», «Գծին հետևող», «Անօդաչու թռչող սարքեր») և ռոբոտաշինության դպրոցական խմբակների մասնակիցների կողմից պատրաստված ռոբոտներ: Ցուցադրության նպատակն է հասարակության առավել լայն շերտերին ներկայացնել մրցույթների մասնակիցների աշխատանքները, նպաստել ճարտարագիտական ոլորտի նկատմամբ հետաքրքրության առաջացմանը: ԱրմՌոբոտիքսի կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, տեխնիկական հովանավորը` ԱրթինՎարուժան ընկերությունը, աջակիցները` ՀՀ Պաշտպանության նախարարությունը, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |