Սերժ Սարգսյանը հանդիպել է Լոնդունում ապրող հայերին![]() 31 հուլիսի 2012 - 14:39 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Լոնդոնում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 30-ի երեկոյան մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի` Միացյալ Թագավորության գրասենյակի կողմից կազմակերպված ընդունելությանը: Մեր հայրենակիցների հետ հանդիպմանը նախագահը կարևորել է սփյուռքահայության ջանքերի համադրումը և ազգային համախմբվածությունը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և հայության ապագայի: «Որքան ուժեղ, զարգացած, ժամանակակից լինի Հայաստանի Հանրապետությունը, այնքան յուրաքանչյուր սփյուռքահայ իրեն ավելի լավ և ուժեղ կզգա, այնքան Սփյուռքի ապագան կանխատեսելի կլինի»,-ասել է Սերժ Սարգսյանը: Հանրապետության նախագահի խոսքով, «Հայաստան» համահայկական հիմնադրամը մանրակերտն է մեր ազգի, նրա ապագայի՝ այն առումով, որ հիմնադրամին հաջողվել է համախմբել Սփյուռքի տարբեր կառույցների և անհատների: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր աշխատում են համայնքային կամ համահայկական կառույցներում: Նախագահն ընդունելության մասնակիցներին ներկայացրել է նաև Հայաստանի տնտեսության վիճակը, զարգացման ծրագրերն ու հնարավորությունները, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկված արդյունավետ քայլերը: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի զարգացմանը մեծապես կարող են նպաստել նաև Սփյուռքի մեր հայրենակիցները: Նրա խոսքով, բազմաթիվ սփյուռքահայեր կան, ովքեր տարիներ ի վեր ներդրումներ են կատարում Հայաստանում, զարգացնում տնտեսությունը, թողարկում մրցունակ արտադրանք, մասնակցում երկրի բարեփոխումներին: Partner news Նորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազնը կայցելի Հայաստան որպես «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հյուր
«Եվ հին շենքը, և նոր շենքը ՀՀ սեփականությունն են»,-ասել է նա Օրվա 2րդ կեսին կդիտվի ամպամածության ավելացում, սակայն առայժմ էական տեղումներ չեն սպասվում Բողոքին պատասխանել են, թե վերահաշվարկ է կատարվել, թոշակի չափը փոփոխվել է Partner news |