ՀԿԵ-ն իրականացնում է Երևանի մանկական երկաթուղու վերանորոգումը

ՀԿԵ-ն իրականացնում է Երևանի մանկական երկաթուղու վերանորոգումը

PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ նախաձեռնությամբ՝ վերանորոգման աշխատանքներ են անցկացվում Երևանի մանկական երկաթուղում: Այսպիսով, ՀԿԵ-ն, լինելով սոցիալական ուղղվածություն ունեցող ընկերություն, իր վրա է վերցրել մանուկների անվտանգ և հարմարավետ հանգսի կազմակերպման ու այս հայտնի ժամանցի գոտու վերականգնման պարտավորությունները, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Վերանորոգումը նաև հանդիսանում է քաղաքային ենթակառուցվածքի զարգազման խթանման ուղղություններից մեկը, որն ընթանում է 2011 թվականին Ընկերության և Երևանի քաղաքապետարանի միջև ստորագրված սոցիալ-տնտեսական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում:

Վերականգնողական աշխատանքները Մանկական երկաթուղում անցկացվում են 2 փուլով: Առաջին փուլում իրականացվում են կայարանների, շարժակազմի և գծերի վերանորոգման և արդիականացման աշխատանքները, երկաթուղու անվտանգության ապահովման միջոցառումները: Մասնավորապես, ՀԿԵ-ի մասնագետները վերանորոգեցին Մանկական երկաթուղում շահագործվող շոգեքարշն ու ջերմաքարշը, երեք ամառային վագոնները: Նաև իրականացվում է երկաթուղու 1,2 կմ գծերի վերանորոգումը, մոտակա տարածքների բարեկարգումը:

Ծրագրի առաջին փուլը կավարտվի մինչև Երկաթուղայինների օրը, որն այս տարի նշվում է օգոստոսի 5-ին: Երկրորդ փուլի շրջանակներում արդեն սեփականատիրոջ ուժերով վերանորոգվելու է Մանկական երկաթուղու կայարանի շենքը: Ներկա պահին մշակվում է մանկական ուսումնական կենտրոնի ստեղծման հայեցակարգ, որտեղ մանուկները կծանոթանան երկաթուղային մասնագիտությունների առանձնահատկություններին, երկաթուղային տեխնոլոգիային և այլ հարցերի:

Երևանում մանկական երկաթուղին բացվել է 1937 թվականի հունիսի 9-ին: Երկաթուղում գործում է 2 կայարան (Հայրենիք և Պիոներական), 1 կառամատույց (Ուրախություն) և 45 մետր երկարություն ունեցող մեկ թունել:

Partner news
 Ուշագրավ
Մի շարք ակտիվիստների, այնուամենայնից, հաջողվել է շենք ներխուժել, բայց ոստիկանները նրանց դուրս են բերել
Համացանցում առավոտյան տեղեկություններ էին տարածվել, որ զոհված զինվորի ծնողները դին բերում են Երևան՝ Կառավարության դիմաց իրենց բողոքն արտահայտելու նպատակով
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր
Արտենիի գյուղապետ Գեղամ Խլղաթյանի խոսքով այս կարկուտը նախորդից շատ ավելի թույլ էր, բայց վնասներ պատճառել է
Partner news