«Հրապարակ». Վանո Սիրադեղյանը մահացել է![]() 2 օգոստոսի 2012 - 10:21 AMT PanARMENIAN.Net - «Հրապարակ» օրաթերթը, վկայակոչելով Վանո Սիրադեղյանի հետ մտերիմ եղած մի մտավորականի, գրում է, որ Հայաստանի նախկին ՆԳ նախարարը մի քանի ամիս առաջ մահացել է: Թերթը գրում է. «Հայտնի մտավորականներից մեկը, ով ժամանակին շատ մտերիմ էր Վանո Սիրադեղյանի հետ, մեզ հայտնեց, որ ամիսներ առաջ Վանո Սիրադեղյանը ծանր հիվանդությունից հետո արտերկրում մահացել է, սակայն այս փաստը`ինչ-ինչ նկատառումներից ելնելով, գաղտնի է պահվում: Նա պնդում է, որ հայտնի գործչի վերադարձի հետ կապված ֆեսյբուքյան ստորագրահավաքի եւ շարժման վերաբերյալ նրա ու ընտանիքի լռությունը հենց դրանով է պայմանավորված»: Միաժամանակ, թերթը չի բացառում, որ մտավորականի հայտնած տեղեկությունը կարող է ճիշտ չլինել: «Եթե այնուամենայնիվ այս տեղեկությունը ճշմարիտ չէ (հուսանք), ապա շուտով նրա ողջ առողջության մասին ապացույցներ կներկայացվեն հանրությանը, եւ կամ ինքը որեւէ կերպ կարձագանքի», - գրում է «Հրապարակը»: Partner news Բողոքին պատասխանել են, թե վերահաշվարկ է կատարվել, թոշակի չափը փոփոխվել է Արամ Գրիգորյան. Մենք պահանջելու ենք ՀԾԿՀ-ի ղեկավարի հրաժարականը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքում տեղադրված բիոզուգարանը գործում է, իսկ Տաթևում տեխնիկական պատճառով այն չի շահագործվում Նախարարը կոչ արեց իշխանության ներկայացուցիչներին, հետևելով ստեղծված ավանդույթին, կիսել այդ տոնը դպրոցականների հետ Partner news |